«Լենինգրադ» ռոք խումբը համերգ կտա Երևանում հոկտեմբերի 19-ին

«Լենինգրադ» ռոք խումբը համերգ կտա Երևանում հոկտեմբերի 19-ին

PanARMENIAN.Net - «Լենինգրադ» ռուսական ռոք խումբը հոկտեմբերի 19-ին համերգով հանդես կգա Երևանում: Այդ մասին հայտնել է Forpostart Production ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում:

«Սերգեյ Շնուրովի և նրա խմբի ելույթը միշտ հզոր դրայվի մեծ ալիք է, որը դրական մեծ լիցք կհաղորդի հանդիսատեսին: Երաժիշտներն աշխատում են մեծ նվիրումով և կարող են գրավել ցանկացած լսարան: «Լենինգրադի» 2016-ի համերգները ներառում են կոլեկտիվի գլխավոր հիթերը, որոնք միլիոնավոր դիտումներ ունեն համացանցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Սերգեյ Շնուրովի կոլեկտիվը 2003-ին «Մուզ-ՏՎ»-ի առաջին մրցանակաբաշխության հաղթողն է դարձել «Լավագույն ռոք խումբ» անվանակարգում:

«Լենինգրադը» համարվում է ամենասկանդալային ռուսական ռոք խմբերից մեկը: 10 տարի շարունակ նրանք կատարում են իրենց ոչ նորմատիվ բառապաշարով հագեցած երգերը` ոմանց ուրախացնելով, մյուսներին` ինչ-որ քողարկված իմաստ հաղորդելով: Իսկ 2008-ին Շնուրովը հայտարարեց «Լենինգրադի» լուծարման մասին և սկսեց զբաղվել նոր նախագծով, որը կոչվեց «Ռուբլի»: Սակայն արդեն 2 տարի անց` 2010-ի ամռանը, նույնքան անսպասելի ազդարարվեցին «Լենինգրադի» համերգները, դրան հաջորդեց խմբի վերամիավորումը:

«Էքսպոնատ» երգը 2016-ին ներկայացվել է ռուսական «Մուզ-ՏՎ»-ի մրցանակին «Լավագույն երգ» անվանակարգում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---