Մայիսի 19-ին Եվրախորհրդարանում լսումներ կսկսվեն ցեղասպանության ժխտման վերաբերյալ օրինագծի շուրջ13 մարտի 2007 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ երկրներում ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության մասին օրինագիծն ուղղված չէ ուղղակիորեն Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: 3 տարի առաջ օրինագիծն արգելափակվեց եւ այժմ Գերմանիայի նախաձեռնությամբ, որը նախագահում է ԵՄ-ում, այն կրկին ընդգրկվել է օրակարգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Նրա խոսքերով, տվյալ դեպքում խնդիրը Գերմանիան չէ, որը կողմ է օրենքի ընդունմանը, այլ ԵՄ-ի երկրների ընդհանուր տրամադրվածությունը: «Մայիսի 19-ին կմեկնարկեն լսումները Եվրախորհրդարանում, եւ եթե օրինագիծը հավանություն ստանա, դա կնշանակի, որ այն պարտադիր է ԵՄ բոլոր երկրների համար` յուրաքանչյուր երկրի օրենսդրության հետ համապատասխանեցնելուց հետո»,-ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ EAFJD նախագահը նշել է, որ «Հայ դատի» հանձնախմբերը պետք է աշխատեն, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տարբեր երկրների խորհրդարանների կողմից: «Եթե դա տեղի ունենա, ապա արդյունքում Հայոց ցեղասպանությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից»,-ասել է Չոբոյոնը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |