McDonald's-ը հերքում է՝ մտադիր չեն ՀՀ-ում ռեստորաններ բացել (Հարցում)

McDonald's-ը հերքում է՝ մտադիր չեն ՀՀ-ում ռեստորաններ բացել (Հարցում)

PanARMENIAN.Net - McDonald's-ը Հայաստանում ռեստորաններ բացելու մտադրություն չունի: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել Եվրոպայում McDonald's ռեստորանների ցանցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջոնաթան Քոլսը:

Ավելի վաղ վրաց գործարար Թեմուր Չկոնիան «Sputnik-Արմենիա» -ին հայտարարել էր, որ հավանություն է ստացել Հայաստանում McDonald's բացելու համար: «Ստացել եմ McDonald's կորպորացիայի գլխամասային գրասենյակի համաձայնությունը` կապված Հայաստանում արագ սննդի ցանց բացելու հետ։ Մնացել է հարցը լուծել Հայաստանի կառավարության հետ։ Մենք 100 տոկոսով համոզված ենք, որ կբացենք McDonald's։ Դա միայն ժամանակի հարց է»,- ասել էր Չկոնիան:

«Մենք McDonald's-ում գնահատում և վերլուծում ենք տարբեր տնտեսական և զուգահեռ բիզնես-գործոնները նոր շուկայում կամ երկրում ռեստորաններ բացելու հարցը քննարկելիս: Այժմ մենք մտադիր չենք ռեստորաններ բացել Հայաստանում»,-հայտնել են McDonald’s-ից:

Հայաստանում McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանց բացելու մասին լուրեր բազմիցս են հայտնվել ԶԼՄ-ներում: Արագ սննդի համակարգը մեծ տարածում է ստացել Հայաստանում, որտեղ գործում են մի քանի նմանատիպ ցանցեր` Karas, KFC, Gyros:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---