Միավորված ՀՕՊ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանն անվճար Ս-300 համակարգեր են ստացել

Միավորված ՀՕՊ շրջանակում Բելառուսն ու Ղազախստանն անվճար Ս-300 համակարգեր են ստացել

PanARMENIAN.Net - Միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել:

Այդ մասին է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախստանցի գործընկեր Իմանգալի Թասմագանբեթովի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նաև նշել է, որ ՌԴ ու Ղազախստանի ռազմաարդյունաբերական համալիրները համագործակցության լավ հեռանկարներ ունեն: «Առաջնահերթությունը ցանկացած մարտահրավերին դիմակայել պատրաստ համատեղ պաշտպանական պոտենցիալի ստեղծումն է», - ասել է նա:

Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ:

Ս-300ՊՍ-ն շահագործվում է 1982 թվականից:

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին: Հունիսին պայմանագիրն ուղարկվել է ՀՀ ԱԺ՝ վավերացման:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---