Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել

Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել

PanARMENIAN.Net - ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուսիսային Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության 2015-ի զեկույցում ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն են իրագործում Իրաքում՝ կրոնական ազգային փոքրամասնության՝ եզդիների հանդեպ: Եզդիների կոմպակտ բնակության վայրերն Իրաքում ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ են: Գրավյալ տարածքներում իսլամիստները էթնիկ զտումներ ու ջարդեր են իրականացնում, որոնց, ըստ 2015-ի նախնական տվյալների, զոհ է գնացել մոտ 20 հազար եզդի, տասնյակ հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ են՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:

Վերջինս հայտնել է՝ քանի որ թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները և թե՛ ինքն ունեին նմանատիպ նախագծեր, որոշեցին միավորել դրանք:

«Քանի որ խոսքն առնչվում է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը ներկայացնող ՀՀ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն այն երկրում, որտեղ իրենք ապրում են, իրենց ձայնը բարձրացնել, մանավանդ, որ նպատակը ցեղասպանության հանցագործությունները կանխելն է»,- պարզաբանել է Պողոսյանը, գրում է Tert.am-ը:

Նա նշել է, որ հայտարարության տեքստը բաց է, ու բոլոր քաղաքական ուժերը կարող են միանալ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---