Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումը քաղաքական որոշում է հանդիսանում16 մարտի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ախթամար Կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացումը կծառայի երկու երկրների կառուցողական երկխոսությանը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանը: «Եկեղեցու վերականգնումը քաղաքական որոշում է, սակայն այն փաստը, որ վերակառուցումից հետո Սուրբ Խաչ եկեղեցին բաց կլինի այցելության համար, Հայաստանի համար բացասական չէ: Հայկական պատվիրակության վերջնական կազմը դեռ հաստատված չէ, այդ հարցը կորոշվի հաջորդ շաբաթ»,- ասել է Պողոսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:Սուրբ Խաչ կեղեցու վերականգման համար Թուրքիայի կառավարությունը հատկացրել է $1,5 մլն: Աշխատանքներն իրականացվել են Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից Վան քաղաքի վարչակազմի հետ համատեղ: Եկեղեցին հանդիսանում է հայ միջնադարյան ճարտարապետության եզակի օրինակ: Եկեղեցին կառուցվել է 915-921 թթ. ճարտարապետ Մանուելի կողմից` Գագիկ Արծրունի թագավորի օրոք: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |