Լենմարկեր. Ամռանը Երեւանի եւ Բաքվի միջեւ կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ19 մարտի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին հյուրի կարգավիճակով ներկա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը նշել է, որ Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, որը մասնակցել է մշտական հանձնաժողովի նիստին: Նրա խոսքերով, Գ.Լենմարկերը հանդես է եկել զեկույցով Եվրոպայում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Նրա զեկույցում անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը: Լենմարկերը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, հունիսին-հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարող է խաղաղ պայմանագիր կնքվել Ղարաբաղի վերաբերյալ, քանի որ կողմերը քննարկել են Մինսկի խմբի առաջարկները, համաձայնություն է ձեռք բերվել որոշ մանրամասների շուրջ: «Գ.Լենմարկերն ասել է, որ այժմ շարունակվում են քննարկումները մի շարք հարցերի շուրջ եւ աշխատանքներ են տարվում խաղաղ պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ: Ուստի կողմերն այժմ ավելի մոտ են խաղաղ պայմանագիր կնքելուն, քան սովորաբար»,-ասել է Ռ.Հուսեյնովը: Ըստ նրա, Լենմարկերը նշել է, որ դեռեւս 2001 թվականին Քի Վեսթում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ էին խաղաղ պայմանագրի կնքմանը: Լենմարկերը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ այլ հակամարտությունների կարգավորման վրա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |