Ռուս զինվորականները հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյաներին14 հունիսի 2016 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Ռուս զինվորականները մոտ 5 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Լաթաքիայի քրիստոնյա համայնքին: Այդ մասին հայտնել է հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Վլադիմիրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մոտ 500 տեղաբնակ սննդի անհատական փաթեթ է ստացել, իսկ երեխաներին նաև քաղցրավենիք է բաժանվել: Ռազմական բժիշկները շարժական բուժկետ են բացել և անհրաժեշտ օգնություն ցույց տվել բոլոր կարիքավորներին: Մարդասիրական օգնություն են ստացել ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մոտ 100 մահմեդական: Լաթաքիայում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչ Սամի Յունեսը նշել է, որ հումանիտար ակցիաները, որոնք անցնում են սրբազան համարվող Ռամադան ամսում, ռուս-սիրիական բարեկամության լավ օրինակ են և ՌԴ ու Սիրիայի միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունը: «Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ հումանիտար օգնություն է ցուցաբերում: Ռուսաստանի աջակցությունը Սիրիային շարունակական է»,-ասել է Յունեսը: Ավելի վաղ 2012-ից ի վեր պարենամթերքի առաջին խմբաքանակն է հասցվել կառավարական ուժերի կողմից պաշարված Դերաա սիրիական քաղաքը` այն Դամասկոսի արվարձաններից է: Հունիսի 10-ին քաղաք են ժամանել սննդամթերքով և դեղորայքով բեռնատարները: Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ: Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |