ՊՆ-ն հաստատում է՝ ՀՀ-ից Կոնգո զենք արտահանվում է

ՊՆ-ն հաստատում է՝ ՀՀ-ից Կոնգո զենք արտահանվում է

PanARMENIAN.Net - ՀՀ-ից Կոնգո զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբության իր էջում:

Հունիսի 17-ին PanARMENIAN.Net ը հայտնել էր, որ թեև Հայաստանը չի հանդիսանում զենք արտադրող կամ վաճառող լուրջ կենտրոն, որոշ քանակի զենք ու զինամթերք ՀՀ-ից, այնուամենայնիվ, արտահանվում է: Վերջին տարիների ամենախոշոր նմանատիպ գործարքը գրանցվել է 2014-ին, երբ Հայաստանից արտահանվել է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի (ԱՏԳ ԱԱ) 9301 ապրանքախմբի՝ մոտ $1.5 մլն-ի ապրանք:

«ՀՀ-ն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք», - հայտնել է Հովհաննիսյանը:

9301 ապրանքախմբի ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ հրետանու բոլոր տեսակները, այդ թվում՝ զենիթային գնդացիրներ ու հրետանի, հակատանկային, թնդանոթներ, հաուբիցներ ու մորտիրներ, ինքնագնաց հրետանին, ավտոմատներն ու գնդացիրները, կարաբինները, մի շարք այլ զինատեսակներ: Նշենք, որ զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ՝ 9305 և 9306 ապրանքախմբերով:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է:

Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1.468.000 մաքսային արժեքով, կամ միավորը՝ մոտ $1000 գնով: Դատելով այդ տվյալներից, պարզ է դառնում, որ խոսքն, այնուամենայնիվ, խոշոր տրամաչափի հրետանու կամ տանկերի մասին չէ. արտահանված զինատեսակները, հավանաբար, ավտոմատներ, գնդացիրներ, հրացաններ կամ ձեռքի հակատանկային նռնականետեր են:

PanARMENIAN.Net ը դիմեց Պետեկամուտների կոմիտե՝ պարզաբանումների համար: Կոմիտեում, սակայն, ասացին, որ տվյալ տեղեկությունը դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին ու մանրամասներ չեն կարող տրամադրել: Պաշտպանության նախարարությունից էլ ասացին, որ գերատեսչությունը զենքի առևտրով չի զբաղվում ու հարցը մեկնաբանել իրավասու չէ:

2015 թվականին Հայաստանից վերոնշյալ կարգի զենք, ըստ պաշտոնական վիճակագրության, չի արտահանվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---