ՀՀ ՊՆ. Ադրբեջանը ԵԱՀԿ-ին չի ծանուցել զորավարժության մասին

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը ԵԱՀԿ-ին չի ծանուցել զորավարժության մասին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին: Դրանում, մասնավորապես, ասվում է.

Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են`

1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ,

2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ,

3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ,

4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):

Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:

Միաժամանակ, համաձայն Վիեննայի 2011թ. փաստաթղթի VII մասի 66-րդ կետի պահանջների, եթե հաշվետու տարում նախապես հայտարարված զորավարժությունից բացի մասնակից երկիրը պլանավորել է իրականացնել ծավալներով ավելի մեծ զորավարժություն, ապա պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում և սահմանված կարգով այդ մասին ծանուցել մասնակից բոլոր երկրներին:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է,որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակում տրվող տարեկան տեղեկատվությաբ հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:

Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել:

Հունիսի 17-ին Բաքուն տեղեկացրել էր, որ հունիսի 19-24-ն Ադրբեջանում հերթական օպերատիվ-տակտիկական զորավարժություններ են անցկացվում: Ըստ այդ երկրի ՊՆ-ի, զորավարժություններին կմասնակցի 25.000 անձ, ավելի քան 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 100 միավոր հրթիռային և հրետանային կայանք, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, ինչպես նաև ՌԾՈւ նավեր ու հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Զորավարժություններն անցնելու են շփման գծին հարակից տարածքում և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Կարդացեք նաև՝ Բաքուն զորավարժություններ է սկսում` «հաշվի առնելով հակառակորդի հզոր պաշտպանական համակարգը»

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---