Ըմբիշ Խումարյանը՝ երիտասարդական ԵԱ բրոնզե մեդալակիր22 հունիսի 2016 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը մրցագորգ էին դուրս եկել 50 կգ, 66 կգ, 74 կգ և 96 կգ քաշային կարգ ունեցող հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականի անդամ Գևորգ Խումարյանը (60 կգ) բրոնզե մեդալի համար պայքարում 10:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսնադր Խրուշինին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0:9 հաշվով պարտվել էր վրացի մրցակցին: Սփոփիչ գոտեմարտում Խումարյանը 5:4 հաշվով առավելության էր հասել հունգարացի Էրիկ Տորբայի նկատմամբ, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Սերգեյ Սիմոնյանը (55 կգ) և Արման Բաղդասարյանը (74 կգ) պարտվեցին բրոնզե մեդալների համար պայքարում, իսկ 96 կգ քաշային Վարշամ Մակարյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում: Հունիսի 22-ին մրցագորգ դուրս կգան 55 կգ, 60 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |