52  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում

Հռոմի պապը Մայր աթոռում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը

Հռոմի պապը  Մայր աթոռում է. Կայացել է Բարիգալստյան արարողությունը

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով:

Մայր Տաճար են եկել բազմաթիվ քաղաքացիներ՝ Պապի օրհնությունը ստանալու: Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունն ուղեկցվել է Հոգևոր երգչախմբի կատարմամբ:

Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Կարդացեք նաև՝ ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել

59  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---