Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է27 մարտի 2007 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ը Հայաստանի ԿԸՀ 2007 թվականի մայիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հանձնման վեջրնաժամկետն է: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի խոսքերով, ԿԸՀ համապատասխան փաստաթղթեր ներկայացրել են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դիմում տված 28 քաղաքական ուժերից 10-ը: Նա նշել է, որ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Ազգային միաբանությունը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Մարքսիստական կուսակցությունը, «Հնչակյան» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը եւ Երիտասարդական կուսակցությունը:ԿԸՀ-ն որոշում է ընդունել համապատասխան տեղեկանքներ տրամադրել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցող թեկնածուներին: Բացի այդ, մերժվել է Օժտված կանանց «Որթատունկ» միության դիմումը` դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ կազմակերպության կանոնադրության մեջ նպատակների եւ խնդիրների շարքում բացակայում են ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին կետերը, հայտնում է Regnum-ը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում Մինչև օգոստոսի 31-ը Ucom–ին միացող Նոր Հաճնի բնակիչների համար նախատեսված են ակցիաներ |