ANCA. Հռոմի պապը մարտահրավեր է նետում Թուրքիայի ժխտողականությանը՝ խոսքով ու գործով

ANCA. Հռոմի պապը մարտահրավեր է նետում Թուրքիայի ժխտողականությանը՝ խոսքով ու գործով

PanARMENIAN.Net - Հռոմի պապը Հայաստանում պարզ ու հստակ արտասանել է «Ցեղասպանություն» բառը՝ վերջ դնելով անհիմն միջազգային շահարկումներին: Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ:

«Աշխարհի հայերը գնահատում են Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Պապը շարունակում է մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտման քաղաքականությանը՝ խոսքի և գործի միջոցով»,- նշել է ANCA-ի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, Հռոմի պապը՝ խոսելով ուղղակիորեն ու անվախ, ուխտագնացություն կատարելով դեպի Ծիծեռնակաբերդ՝ ամրապնդվում է Հայաստանի հետ քրիստոնյաների համերաշխությունը:

Այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---