114  25.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու կաթողիկոս Գարեգին Բ-ն էկումենիկ արարողություն ու Խաղաղության աղոթք են անցկացրել Հանրապետության հրապարակում

Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել

Հռոմի պապը հայ և թուրք ժողովուրդներին հաշտություն, Ղարաբաղին՝ խաղաղություն է մաղթել

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետության հրապարակում էկումենիկ արարողության ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին:

«Սիրելի երիտասարդներ, այս ապագան ձերն է. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով, խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոի նոտարներ, այլ հանդիպումի և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստոված օրհնի ձեր ապագան և «պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում» (Պատգամ Հայերին, 12 ապրիլ 2015)», - մասնավորապես, նշել է նա:

Ավելի վաղ կաթողիկոս Գարեգին Բ-ն նշել էր, որ հայ ժողովուրդը ապրում է չհայտարարված պատերազմի դժվարին պայմաններում` թանկ գնով պաշտպանելով խաղաղությունը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---