Պուտինը հաստատել է սննդամթերքի էմբարգոյի երկարացումը մինչև 2017-ի ավարտը

Պուտինը հաստատել է սննդամթերքի էմբարգոյի երկարացումը մինչև 2017-ի ավարտը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը: Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 29-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մայիսին էր հանձնարարել երկարացնել պատժամիջոցները մինչև 2017-ի ավարտը: Նա նշել էր, որ տեղի արտադրողները բազմիցս են կողմ հանդես եկել էմբարգոյի պահպանմանը: Ընդ որում ռուսաստանցիների 76%-ն ապրիլին հասարակական հարցման ժամանակ հայտարարել էին, որ փոփոխություններ չեն նկատել խանութների տեսականիում: Հարցման մասնակիցների նույն քանակը` 76%-ը նշել է գների աճն այն ապրանքատեսակների մասով, որոնք ներկրվում են այն երկրներից, որոնց դեմ գործում են սահմանափակող միջոցները:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

Ընթերցեք նաև. Ռուսաստանը կհանի Թուրքիա այցելելու սահմանափակումները

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---