Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Թուրքիան միայն սպառնալիքներով է սահմանափակվում29 մարտի 2007 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիայի կառավարությունը սպառնում է խոչընդոտել ԱՄՆ գործողություններին Իրաքում, եթե Կոնգրսեը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն ուշադիր զննելով այդ սպառնալիքները, տեսնում ենք, որ դրանք զուտ սպառնալիքներ են»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, 106-րդ բանաձեւի հակառակորդները իրարանցում են ստեղծում: «ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Մայքլ Մոսլին 2007 թ. փետրվարի 21-ին ասել է. «Ես չէի ասի, թե մենք Ինջիրլիկի կարիքը ունենք Իրաքում մեր գործողությունների համար»: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների «գնացքի վթարը» բազմիցս անգամ կանխատեսվել է, երբ 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը հաստատեց Հայոց ցեղասպանության իրողությունը, իսկ 1984 թ. ապրիլի 24-ը «1915 թ. ողբերգության զոհերի հիշատակի օր» հայտարարվեց: Չնայած Թուրքիայի սպառնալիքներին, նա միայն խորհրդանշական քայլեր է ձեռնարկում Եվրախորհրդարանի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Արգենտինայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ռուսաստանի, Շվեդիայի, Շվեյցարիայի եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած այլ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դեմ: Օրինակ, չնայած Ֆրանսիայի հասցեին 2001 թվականին հնչած սպառնալիքների, ապրանքաշրջանառությունը Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ 2000 թվականի համեմատությամբ աճել է 22 տոկոսով եւ 131 տոկոսով` վերջին հինգ տարիներին»,-ընդգծել է Համբարյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |