Երեք հայկական կուսակցություններ դուրս են մնացել նախընտրական պայքարից

PanARMENIAN.Net - Երեք կուսակցություն չեն ներկայացրել մայիսի 12-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ այդպիսով դուրս են մնում պայքարից:



Հայաստանի ԿԸՀ տվյալներով, նախընտրական պայքարից դուրս են մնացել Հովհաննես Հովհաննիսյանի Հայաստանի լիբերալ-առաջադիմական կուսակցությունը, Վազգեն Սաֆարյանի Հայաստանի Միասնական առաջադիմական կոմունիստական կուսակցությունը եւ Արշակ Բակլաչյանի «Հայերի հայրենիք» կուսակցությունը: Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 24 կուսակցություն եւ 1 դաշինք:



Հայաստանի շրջանային ընտրական հանձնաժողովներին գրանցման համար անհրաժեշտ փաստաղթեր ներկայացրել են 141 թեկնածու` մեծամասնական համակարգով: Մեծամասնական համակարգով Հայաստանի խորհրդարանի 41 տեղի համար ներկայացված է 174 թեկնածու:



Կուսակցական եւ թեկնածուական ցուցակների գրանցումն անցնելու է ապրիլի 2-7: Պաշտոնական նախընտրական արշավն սկսվելու է ապրիլի 8-ին եւ ավարտվելու է մայիսի 10-ին: ՀՀ ԱԺ Ազգային ժողովի ընտրոթյունները կայանալու են մայիսի 12-ին, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---