Հայփոստը և RIA Money Transfer-ը համատեղ արշավ են սկսում![]() 1 հուլիսի 2016 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստը և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգը՝ RIA Money Transfer-ը, հայտարարում են համատեղ արշավի վերաբերյալ: ՀայՓոստի հաճախորդները հնարավորություն կունենան եվրոյով և ԱՄՆ դոլարով փոխանցումներ իրականացնել դեպի Ռուսաստան, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան և Ուկրաինա: Այս արշավի շրջանակներում ՀայՓոստի մոտ 700 առցանց փոստային բաժանմունքներից դեպի նշված երկրներ փոխանցումները կիրականացվեն 1% միջնորդավճարով: Բացի այդ «Ռիա» համակարգով փոխանցում իրականացրած կամ ստացած ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար, ասվում է ՀայՓոստի մամուլի հաղորդագրության մեջ: Արշավն իրականացվելու է 2016թ. հուլիսի 1-ից մինչև տարեվերջ: Ria Money Transfer համակարգը հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |