Հայերն ու իտալացիները շատ ընդհանուր բան ունեն, ինչը կօգնի ամրապնդել երկկողմանի հարաբերությունները30 մարտի 2007 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելին:«Նախորդ դեսպանի պաշտոնավարման ժամանակ զգալիորեն աշխուժացել են հայ-իտալական մշակութային եւ տնտեսական կապերը, եւ ուրախ կլինեմ նոր դեսպանի օրոք տեսնելու այդ աշխուժության տրամաբանական շարունակությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Իր հերթին, դեսպան Կասսինելին ասել է, որ արդեն մի քանի օր Երեւանում լինելով նկատել է, որ հայերը եւ իտալացիները ընհանուր շատ բաներ ունեն: «Դա ինձ վստահություն է հաղորդել, որ երկկողմ կապերը առավել սերտացնելը դժվար չի լինի: Ես մտադիր եմ հատկապես կենտրոնանալ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը զարգացնելու վրա»,- նշել է նա: Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին նրա բոլոր նախաձեռնություններում եւ ասել, որ հայկական կողմը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նրան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |