Ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները մեկնարկել են

Ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները  մեկնարկել են

PanARMENIAN.Net - Հայաստանի «Քամհուդ» զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի դիպուկահարների դաշտային հավաքները: Հավաքին մասնակցում է ավելի քան 100 դիպուկահար:

«Հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու զինծառայողների տակտիկական և կրակային պատրաստության վրա` հաշվի առնելով բարձրլեռնային «էքստրեմալ» պայմանները»,-հայտնում է հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը: Հայտնի է, որ մարզումների հիմնական մասն անցկացվելու է երեկոյան ժամերին` գիշերային տեսողություն ապահովող սարքերի օգտագործմամբ:

Հատուկ մասնագիտացած կենտրոնում նախապատրաստված հրահանգիչները վարժանքներ կանցկացնեն նորակոչիկների հետ` անհատական թիրախավորման և «Դրագունով» դիպուկահար հրացանով կարևոր նպատակակետեր ընտրելու գործում:

Անծանոթ տեղանքում կողմնորոշվելու ընթացքում զինվորականները կսովորեն կիրառել նավիգացիոն սարքեր, հեռաչափեր և օդերևութաբանական կայաններ, որոնք առկա են «Ռատնիկ» հանդերձանքում, որը սպառազինության է ընդունվել 2016-ին:

Դիպուկահարների համար նախատեսված է նաև ֆիզիկական պատրաստության հատուկ դասընթաց: Դիպուկահարների պարապմունքները կավարտվեն դիպուկահարների մրցումներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---