Աֆղանստանի 2 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը. Նրանք ձերբակալվել են

Աֆղանստանի 2 քաղաքացի ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը. Նրանք ձերբակալվել են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի 2 քաղաքացու, որոնք ապօրինաբար հատել են հայ-թուրքական սահմանը, հայտնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, հուլիսի 6-ին տեղաբնակներից, որոնք աշխատելիս են եղել սահմանից ոչ հեռու, ահազանգ է ստացվել այն մասին, որ Թուրքիայի կողմից անծանոթ մարդ է դուրս եկել սահմանամերձ Արաքս գետի ափը:

Մի քանի րոպեից Արտաշատի սահմանապահ ջոկատի խումբը քողարկված դիտարկում է կազմակերպել և ՀՀ սահմանի պաշտպանություն:

Օգտվելով այն հանգամանքից, որ տարվա այս եղանակին Արաքսը ծանծաղ է, սահմանախախտը հատել է գետը և փորձել է թաքնվել թփուտներում: Սահմանապահները ձերբակալել են նրան:

Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ սահմանախախտը, որը ևս ձերբակալվել է:

Նախնական հարցաքննության ժամանակ ձերբակալվածներն ասել են, որ Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադիր էին ՀՀ տարածքով Եվրամիության երկրներ հասնել:

Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերվել է ուսապարկ անձնական իրերով և Nokia ֆիրմայի 2 բջջային հեռախոս:

Նույն օրոը, անհրաժեշտ միջոցառումներից հետո, սահմանախախտները փոխանցվել են ՀՀ կառավարությանը կից ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ստուգում են ձերբակալված քաղաքացիների ներկայացրած վարկածը:

ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Միխեևը որոշել է արժեքավոր նվերներ հանձնել տեղի բնակիչներին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, սահմանին իրավապահ մարմինների և բնակչության համակարգված գործողությունները ՀՀ սահմանային անվտանգության հիմնաքարն են:

Հունիսի 15-ին ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու էին ձերբակալել, որն ապօրինաբար հատել էր հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը և մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»:

Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները, լինելով կամավորների ժողովրդական ջոկատի անդամներ, տեսել են անհայտ անձին և օպերատիվ կերպով հայտնել են սահմանապահ ուղեկալ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---