Հուլիսի 10-ին Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 10-ին Տավուշում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից 19-ամյա զինծառայող է վիրավորվել: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ վիրավորը զինծառայող Տիգրան Մկրտչյանն է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նրան վիրահատել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Զինծառայողին հիվանդանոց են տեղափոխել ժամը 17.00-ի սահմաններում Բերդավանից:

Հուլիսի 8-ի առավոտյան, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա, հայտնում է Yerkir.am-ը: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ չի լսել կրակոցները, քանի որ Նոյեմբերյան գնալու ճանապարհին է եղել, և միայն հետ գալիս տեսել է ճանապարհին կանգած պարեկապահակային ծառայության մեքենաները ու իմացել, որ կրակել են: Նա նաև ասել է, որ նշված հատվածում երթևեկը մոտ մեկ ժամով կատարվել է շրջանցիկ` Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---