Նիկոլայ Ռիժկովն ու Նիկոլայ Բորդյուժան շնորհավորել են Հայաստանի վարչապետին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին նշանակման կապակցությամբ շնորհավորել են Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ Դաշնային խորհրդի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձանժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորական ուղերձներում նշվում է Սերժ Սարգսյանի անգնահատելի ներդրումը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում եւ վստահություն է հայտնվում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը հետագայում եւս կաշխատի Հայաստանի եւ Ռուսաստանի շահերի օգտին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---