Խորհրդակցություն նախագահականում. Զեկուցվել է, որ իրավապահները վերահսկում են իրավիճակը

Խորհրդակցություն նախագահականում. Զեկուցվել է, որ իրավապահները վերահսկում են իրավիճակը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցություն է անցկացրել իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության մասնակիցները Հանրապետության նախագահին զեկուցել են հուլիսի 17-ի առավոտյան մայրաքաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի և իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվող միջոցների մանրամասները:

Ընդգծվել է, որ իրավապահ մարմիններն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները հանգուցալուծման հասնելու համար:

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» նախաձեռնության մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:

7 պատանդի մեջ է ՀՀ փոխոստիկանապետ, ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փողոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Կարդացեք նաև՝ Փոխոստիկանապետ. Սեֆիլյանին ազատելու պահանջը հնարավոր չէ կատարել

Երևանում ոստիկաններ են պատանդ վերցվել. 1 զոհ կա, 3 վիրավոր (Թարմացվող)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---