Փոխոստիկանապետ. 2 կողմի պահանջներն էլ մնում են նույնը

Փոխոստիկանապետ. 2 կողմի պահանջներն էլ մնում են նույնը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ներկայացրել է հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Էրեբունի թաղամասում գտնվող ՊՊԾ գնդի զինյալ անձանց կողմից գրավված տարածքում տիրող իրավիճակը: Նա նշել է, որ բանակցությունները գնում են հանձնվելու և գործողությունը դադարեցնելու վերաբերյալ:

«Սեֆիլյանին բանակցություններում ներգրվելու մասին առայժմ խոսք չկա: 2 կողմի պահանջներն էլ նույնն են մնում: Պատանդները 5-ն են, Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցում բանակցություններին` նա համակարգում է ամեն ինչ, բանակցությունները վարում է «համապատասխան կոնտակտային սպա», -ասել է Պողոսյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը, «տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---