«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ն և ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցեն՝ պահպանելու Արարատյան դաշտում ջրային ռեսուրսները20 հուլիսի 2016 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես, նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը: Գործակցության ընթացքում կողմերը կաջակցեն ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք նախաձեռնությունների: Ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
«Նման խոշոր խնդրի լուծման համար անհրաժեշտ են գործընկերություններ և գործակցություն: Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ն սերտորեն գործակցել է ՀՀ կառավարության ու մյուս գործընկերների հետ Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործման ու երաշխավորման համակարգված մոտեցումների շուրջ: Կառավարությունն արձագանքել է մի շարք ձևերով, մասնավորապես՝ թույլատրելի ձկնաբուծական տնտեսությունների քանակի կրճատմամբ և անօրինական ու լքված ջրհորների փակմամբ: Սրանք լավ քայլեր են, անհրաժեշտ, սակայն ավելին պետք է արվի, ու այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև ձևավորվող այս դաշինքի շնորհիվ կարվի ավելին», - ասաց դեսպան Միլսը: Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք: 2016-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ուժերով կվերակառուցվի Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Հաջորդ փուլում 20 ձկնաբուծարանում վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր կտեղադրվեն, ծրագրի շրջանակում էլ կընդգրկվի ստորգետնյա ջրային ռեսուրսների պակաս ունեցող ավելի մեծ տարածք:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց հուշագրի կարևորությունն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող դրական ազդեցությունը: «Ջրային ռեսուրսների կառավարումն ու համայնքային զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերութան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հիմնական ուղղություններից են: Ուստի մեր ընկերությունը շատ է արժևորում այս հուշագրի և մասնավորապես ոռոգման այս ծրագրի իրականացումը, քանի որ այն միտված է ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ օգտագործմանն ու միաժամանակ կնպաստի Հայանիստի և Արարատյան դաշտի այլ համայնքների կայուն զարգացմանը»,- նշեց Այուպովան: Բարձր գնահատելով ԱՄՆ ՄԶԳ ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման հարցում՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես նշեց. «Իրականացվող ծրագիրը համահունչ է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ռեսուրսների համալիր պահպանության նպատակով էապես կնպաստի Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և այն կայուն մակարդակի հասցնելու մեր ջանքերին»: Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կողմերը նաև համատեղ ջանքերով կկազմակերպեն ջրային ռեսուրսների կառավարման հեքեթոն՝ Water Ideathon, խնդիրը հանրության լայն շրջանակում քննարկելու և Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները հաղթահարելուն նպաստող նոր գաղափարներ հավաքագրելու նպատակով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |