Կատարվել է «Կովկաս»-Փոթի լաստանավային փորձնական նավարկությունը10 ապրիլի 2007 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի «Կովկաս» նավահանգստից Փոթի ժամանեց առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկությունը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին Փոթիից հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Արսեն Ղազարյանը: Նրա վկայությամբ` 10-֊15 օրից կսկսվի լաստանավի մշտական նավարկությունը:Ինչպես հայտնվում էր, «Կովկաս-Փոթի» լաստանավային ուղու բացումը նախատեսվում էր մարտի կեսերին իրականացնել, սակայն տեխնիկական պատճառներով տեղափոխվել էր ավելի ուշ ժամկետի: Նավահանգիստ Կովկաս-Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցության մեջ կգործարկվի երկու լաստանավ, որոնք երթեր կկատարեն շաբաթական երկու անգամ: Լաստանավի տարողությունը կազմում է 50 վագոն, սակայն կարելի է բարձել նաեւ 340 կոնտեյներ կամ 86 ավտոմեքենա: 150 մ երկարությամբ եւ 22 մ լայնությամբ մեկտախտակամածանոց լաստանավի բեռնման տեւողությունը ընդամենը մեկ ժամ է կազմում, այն դեպքում, երբ մյուս լաստանավերի բեռնումը տեւում է 8-12 ժամ: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ընկերության լաստանավերով փոխադրել 120 հազար տոննա բեռ, որ ներկրում է Հայաստանը եւ 12 հազար տոննա հայկական արտահանման հոսքից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |