ԱԱԾ. Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել

ԱԱԾ. Պատանդ ոստիկաններից երկուսն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այդ մասին հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը, հայտնում է Tert.am-ը:

Սամսոն Գալստյանը ներկայացրել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի հետ վարվող բանակցությունների ընթացքը։ «Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Փաստում եմ, որ այսօր զինված խմբի անդամները կամովին ազատ են արձակել երկու պատանդ ոստիկանների: Այլ տեղեկատվություն այս պահին բանակցային գործընթացի շահերի ելնելով չեմ կարող հրապարակել»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներին է հանդիպել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը` որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Այդ մասին հայտարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը, հայտնել է ԳԱԼԱ-ն:

Ընթերցեք նաև. «Սասնա ծռերը» պատանդներին ազատ կարձակեն մամուլի կետ բացելու դիմաց. 2-ն արդեն ազատվել են

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---