58  23.07.16 - «Սասնա ծռեր» խմբի անդամները՝ Էրեբունու ՊՊԾ գրավված գնդի տարածքում

Բալասանյան. Սեֆիլյանն ասել է, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականի պահանջից

Բալասանյան. Սեֆիլյանն ասել է, որ հրաժարվում է Սարգսյանի հրաժարականի պահանջից

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը չի պատրաստվում հանձնվել:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այդ մասին են հայտարարել լրագրողներին խմբի անդամները:

«Սասնա ծռերը» պահում են ՊՊԾ գնդի տարածքը հուլիսի 17-ից ի վեր: Հուլիսի 23-ին նրանք բաց են թողել պատանդ պահվող 4 ոստիկաններին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին:

Գնդի տարածք մտած լրագրողները մոտ 2 ժամ շփվել են «Սասնա ծռերի» անդամների հետ և նկարահանումներ իրականացրել: Վարուժան Ավետիսյանը անվանել է գնդի տարածքը «ազատ Հայաստանի կամքի կենտրոն» ու նշել, որ ցանկանում է տարածել այդ մթնոլորտը Հայաստանով մեկ:

«Նյարդային պոռթկումները վնաս են տալիս, պլանավորված ընդվզումները բերում են արդյունքի», - ասել է նա:

Իր խոսքերով, հուլիսի 17-ին եղել է 1 գրոհ՝ զրահամեքենայով: Պատասխան կրակով վիրավորվել է ԶՀՄ գնդացրորդը, ինչից հետո մեքենան նահանջել է:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի դերակատարության մասին, նա ասել է, որ չի հորդորում նրան հեռանալ Խորենացի փողոցից, սակայն հորդորում է վերջ տալ անձնական և կուսակցական նպատակներով պրոցեսն օգտագործելու փորձերին ու կողմ է միացյալ օրգանի միջոցով՝ կողմ դնելով կուսակցական նպատակները, խնդիրները լուծելուն:

Գնդի տարածքում գտնվող ԼՂ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ «Սասնա ծռերի» անդամների մեծամասնությունը պահանջում է, իրենց որակմամբ, քաղբանտարկյալների, ինչպես նաև այս օրերին ձերբակալվածների ազատ արձակում:

Իր խոսքերով, նոր արյան բացակայութնունն ամենամեծ ձեռքբերումն է: Նա համոզմունք է հայտնել, որ 2 կողմն էլ կպահպանեն անդորրը: Բալասանյանը նշել է, որ ՊՊԾ գնդում կան նաև մարդիկ, ովքեր կռվել են նաև իր հրամանատարության տակ: Սերժ Սարգսյանն, իր խոսքերով, չի միջնորդել հանդիպման համար:

Բալասանյանը պատմել է նաև, որ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ նախագահի ներկայացուցչի հետ միասին: Ինքը Սեֆիլյանն, իր խոսքերով, դրական է վերաբերվել զենքը վայր դնելու հարցին, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում: Նա չի մանրամասնել, ինչ հարցերի մասին է գնում խոսքը: «Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ ես հրաժարվում եմ Սարգսյանի հրաժարականի պահանջից», - նշել է նա:

Խումբը գրաված անդամներից մի քանիսը հայտարարեցին, որ պահանջում են նախագահի հրաժարականը, Սեֆիլյանի ազատ արձակումը, ժողովրդի վստահության կառավարության ձևավորում: «Իշխանափոխությունից հետո էլ զենքը վայր չենք դնելու. դա կանենք այն ժամանակ, երբ համոզվենք, որ ունենք մեր երկիրը կառավարող նորմալ իշխանություն... մենք ունենք հրամանատար, որը Ժիրայր Սեֆիլյանն է, ու հուսով ենք մոտ օրերս նրան տեսնել այստեղ... նա ոնց ասի, այնպես էլ կլինի», - ասել է խմբի անդամներից Սեդրակ Նազարյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---