«Սասնա ծռերն» այրել են ոստիկանական մեքենա (վիդեո)

«Սասնա ծռերն» այրել են ոստիկանական մեքենա

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը հուլիսի 24-ին այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:

Ոստիկանությունը կոչ է արել «Սասնա ծռերին» ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ:

Իրենք` «Սասնա ծռերի» անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ հրկիզել են մեքենան` ի նշան բողոքի ՊՊԾ գնդի տարածքն առանց ինտերնետ և լույս թողնելուն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---