Բալասանյան. Բանակցությունները կշարունակվեն, չնայած ՊՊԾ տարածքում մեքենա այրելուն

Բալասանյան.  Բանակցությունները կշարունակվեն, չնայած ՊՊԾ տարածքում մեքենա այրելուն

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեռ» զինված խումբը հուլիսի 24-ին այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:

Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը տեղեկացրել է, որ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն զինված խմբի այդ քայլը և շարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը, գրում է Tert.am-ը։

Ոստիկանությունը կոչ է արել «Սասնա ծռերին» ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ:

Զինված խմբի անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ հրկիզել են մեքենան` ի նշան բողոքի ՊՊԾ գնդի տարածքն առանց ինտերնետ և լույս թողնելուն:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ազատ են արձակում շարքային ոստիկաններին. մամուլի կետ բացելու դիմաց: Նախ ազատ արձակվեց 2 շարքային ոստիկան, ավելի ուշ՝ Օսիպյանն ու Եղիազարյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---