«Սասնա ծռերը» ծառայողական ևս երկու մեքենա են այրել

«Սասնա ծռերը» ծառայողական ևս երկու մեքենա են այրել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած «Սասնա ծռեր» զինված խումբը ծառայողական «Շեվրոլե» ավտոբուս է այրել: Այդ մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը: Ավելի ուշ ոստիկնության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այդ պահին արդեն երրորդ մեքենան է այրվում:

Նախորդ՝ հուլիսի լույս 25-ի գիշերը, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ «իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար», ասվում է հաղորդագրությունում:

Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:

«Սասնա ծռերի» անդամներն ավելի վաղ հայտարարել էին, որ «ԳԱԶել»-ը հրկիզել են ի նշան բողոքի ՊՊԾ գնդի տարածքն առանց ինտերնետ և լույս թողնելուն:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ազատ են արձակում շարքային ոստիկաններին. մամուլի կետ բացելու դիմաց: Նախ ազատ արձակվեց 2 շարքային ոստիկան, ավելի ուշ՝ Օսիպյանն ու Եղիազարյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---