Հակաահաբեկչական կոալիցիան Մոսուլն ու Ռաքքան ԻՊ-ից ազատելու նոր քայլեր է ձեռնարկում![]() 26 հուլիսի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամները պայմանավորվել են Մոսուլից ու Ռաքքայից զինյալների տեղահանման ուղղությամբ ձեռնարկվող հաջորդ քայլերի մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: «Մենք պայմանավորվել ենք արշավի շրջանակում հետագա քայլերի մասին, որպեսզի տեղահանենք ԻՊ-ին Ռաքքա ու Մոսուլ քաղաքներից»,- Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է Քարթերը՝ նկատի ունենալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած կոալիցիայի մի շարք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Քարթերը հրաժարվել է բացահայտել գործողությունների մանրամասները, բայց նշել, որ «շատ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պատրաստ են լրացուցիչ ներդրում ունենալ արշավում»: Նրա խոսքով, «շատերն իրենց ներդրումն են ունեցել նախորդ շաբաթ, ու հուսով են մոտակա շաբաթներին ու ամիսներին այդ առիթով նորություններ ունենալ նաև նաև այլ երկրներից», փոխանցում է ՌԻԱ-Նովոստին: Մոսուլն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է: 2014-ի ամռանից այն գտնվում է ԻՊ զինյալների ձեռքում: Մոսուլի ազատագրման գործողությունը վարում են քուրդ փեշմերգաները, Իրաքի բանակն ու շիաների ջոկատները: Զինվորականները շարունակում են պատրաստվել գրոհի: Ռաքքան Սիրիայում ԻՊ այսպես կոչված «մայրաքաղաքն» է: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փաստել է, որ այդ ահաբեկչական խմբավորումը շարունակում է իրական վտանգ ներկայացնել: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |