6  27.07.16 - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի մամուլի ասուլիսը

Ենիգոմշյան. «Սասնա ծռերը» բժիշկների հերթափոխ են պահանջում

Ենիգոմշյան. «Սասնա ծռերը» բժիշկների հերթափոխ են պահանջում

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է: Այս մասին լրագրողներին հայտարարել է «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը:

«Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը:

Նա նաև ներկայացրել է «Սասնա ծռերի» երկրորդ պահանջը՝ ուղղված պատգամավորներին.

«Պատգամավորները պետք է խիստ պահանջ ներկայացնեն ուժայիններին, որպեսզի նրանք թույլ տան հանդիպել տղաներին: Հորդորում եմ պատգամավորներին դիմել ոստիկաններին՝ գնդի տարածք մուտք գործելու պահանջով»:

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---