ՊՊԾ գնդում պատանդված 4 բուժաշխատողից մեկին բաց են թողել

ՊՊԾ գնդում պատանդված 4 բուժաշխատողից մեկին բաց են թողել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում մասնագիտական պարտականությունները կատարելիս պատանդ վերցված 4 բուժաշխատողից մեկը` բուժակ Դավիթ Տոնոյանը ազատ է արձակվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջումտեղեկացրել էՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---