17-ամյա դեռահասը Սարի թաղի իրադարձություններում կորցրել է աչքը

17-ամյա դեռահասը Սարի թաղի իրադարձություններում կորցրել է աչքը

PanARMENIAN.Net - «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն տեղափոխված 17-ամյա Սայաթ Հարությունյանը կորցրել է աչքը:

Այդ մասին է հայտնում «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Հարությունյանի հարազատներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթահանը հայտնել է, որ մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելու մասին լուրերը Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» չի հաստատել:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---