«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել

«Ժառանգության» փոխնախագահ Մարտիրոսյանի դեմ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:

Նրան բերման են ենթարկել հուլիսի 29-ին Խորենացի փողոցում ցույցի ցրման ժամանակ՝ ոստիկանության Նորքի բաժանմունք, հետո առավոտյան քրեական գործ են հարուցել և ձերբակալել, գրում է Galatv.am-ը:

Մարտիրոսյանն այժմ գտնվում է ժամանակավոր ձերբակալվածների պահման վայրում:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Կարդացեք նաև՝ Խորենացիում և Սարի թաղում ցույցերը ցրվել են. Տուժածներ, բերման ենթարկվածներ կան (Թարմացված)

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---