Փաշինյանին չեն թողել տեսակցել «Սասնա ծռերի» անդամներին![]() 1 օգոստոսի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մուտքը «Դատապարտյալների հիվանդանոց» խոչընդոտվել է: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ պատգամավորը: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից։ ՔԿՀ էի այցելել տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հուլիսի 17-ին Երեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից «Դատապարտյալների հիվանդանոց»-ում են գտնվում Պավել և Արամ Մանուկյանները, Հովհաննես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք վիրավորվել էին, ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է հայտարարությունում: Կարդացեք նաև՝ ՄԻՊ. Դատապարտյալների հիվանդանոցում «Սասնա ծռերի» անդամների պահման պայմանները բարելավվել են Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |