Ֆրանսիայի Կլիշի լա Գարեն քաղաքում բացվել է «Ապրիլի 24-ի» հրապարակ

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Ֆրանսիայի Կլիշի լա Գարենի քաղաքապետ Ժիլ Կատուարը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը քաղաքի կենտրոնում բացեցին Ապրիլի 24-ի հրապարակը` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Օ դը Սենի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքի հարյուրավոր բնակիչներ: Շնորհակալություն հայտնելով Կլիշի լա Գարենի քաղաքային իշխանություններին Ապրիլ 24-ի հրապարակի բացման կապակցությամբ` Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը ոչ միայն հարգանքի ու համերաշխության տուրք է հայ ժողովրդին, այլեւ առավել եւս զգոնության կոչ համայն մարդկությանը, որպեսզի ամենուր անհաշտ պայքար տարվի նման ոճիրների կրկնության դեմ: Մարդկության դեմ ոճիրի շարունակություն է նաեւ պատմության նենգափոխումն ու ժխտողականությունը, որ դարձել է մեր ժամանակների չարիքը, ասաց դեսպանը:



Նույն օրը Կլիշի լա Գարենի Պատերազմի վետերանների թանգարանում բացվեց «1915-2005. Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---