Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակից 27 քաղաքացի է բերման ենթարկվել![]() 5 օգոստոսի 2016 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել 27 հոգու: Նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը, տեղեկացրել է Ոստիկանությունը, գրում է Panorama.am-ը: Ի դեպ, քաղաքացիներին Ազատության հրապարակից տարել են ոչ միայն ցույցի ժամանակ, շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են: Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո քաղաքացիներին ազատ են արձակվել: Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |