Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակից 27 քաղաքացի է բերման ենթարկվել

Օգոստոսի 4-ին Ազատության հրապարակից 27 քաղաքացի է բերման ենթարկվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների հանրահավաքից և երթից հետո Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել 27 հոգու:

Նրանց նկատմամբ կազմվել է վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիմքով՝ հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով նախատեսված դեպքերում ընդունված որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելը, տեղեկացրել է Ոստիկանությունը, գրում է Panorama.am-ը:

Ի դեպ, քաղաքացիներին Ազատության հրապարակից տարել են ոչ միայն ցույցի ժամանակ, շատերը պնդում են, որ ուղղակի զբոսնել են:

Վարչակական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվելուց հետո քաղաքացիներին ազատ են արձակվել:

Տվյալ հոդվածով սահմանվում է պատիժ՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---