Նաղդալյան. Խորհրդարանական ընտրություններից հետո լայն կոալիցիոն կառավարություն է ձևավորվելու

Նաղդալյան. Խորհրդարանական ընտրություններից հետո լայն կոալիցիոն կառավարություն է ձևավորվելու

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի ելույթում նախագահ Սերժ Սարգսյանի խոստացած ազգային համաձայնության իշխանության ձևավորումը ենթադրում է 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո լայն կոալիցիոն կառավարություն: Օգոստոսի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարել է խորհրդարանի հանրապետական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Այն բարեփոխումները, որ մենք կատարել ենք Սահմանադրության մեջ, ունեցել են իրենց մեջ այդպիսի գաղափարախոսություն, որ երկրի կառավարման գործընթացների մեջ պիտի լինի լայն կոալիցիոն կամ լայն ազգային համաձայնություն: Այս նպատակով մենք տարանք Սահմանադրության փոփոխությունները և ընտրությունների արդյունքում մենք ունենալու ենք, ըստ մեզ և ըստ ՀՀ նախագահի, հենց այդպիսի լայն համաձայնության կառավարություն», - ասել է Նաղդալյանը, հաղրոդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հանրապետականը 2016-ի փետրվարին կոալիցիոն համաձայնագիր կնքեց Հայ հեղափոխական դաշնակցության հետ:

Հարցին՝ լայն համաձայնության կառավարության ստեղծման նպատակով արդյոք Հանրապետականը բանակցություններ վարո՞ւմ է այլ քաղաքական ուժերի հետ, Նաղդալյանն ասել է. «Ես պատրաստ չեմ պատասխանելու այն մասին, թե կոնկրետ ինչ բանակցություններ կան կամ կարող են լինել այս պահին կամ մեկ այլ ժամանակահատվածում, որովհետև սրանք խնդիրներ են, որոնք բավականին լայն հատվածի են վերաբերում և սրանց հիմնական արդյունքները մենք տեսնելու ենք ընտրություններից հետո, ընտրությունների արդյունքում»:

Հայ ազգային կոնգրեսում չցանկացան մեկնաբանել ազգային համաձայնության իշխանության մասին նախագահ Սարգսյանի հայտարարությունը:

«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մինչև ազգային համաձայնության իշխանության մասին խոսելը հարկավոր է լուծել երկրում կուտակված լրջագույն խնդիրները:

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանն ընդգծել է՝ նախորդ շաբաթների զարգացումներից հետո ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին առաջինը՝ դեռ հուլիսի 28-ին, խոսել է իրենց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Էրեբունու ՊՊԾ գնդի շուրջ իրավիճակի հանգուցալուծումից հետո Հայաստանում անհրաժեշտ է արագացնել հասարակական և քաղաքական կյանքում արմատական փոփոխությունների գործընթացը: Այդ մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով լրագրողների ու հասարակական, մշակությանին, հոգևոր ու քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», - նշել է Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---