Մոտ 101 մլն դրամ՝ ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին

Մոտ 101 մլն դրամ՝  ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի:

Օգոստոսի 11-ի նիստում որոշվել է «Դասական երաժշտության աջակցություն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2016-ի 9 ամսում կհատկացվի մոտ 101 մլն դրամ՝ 2016-ի պետական բյուջեով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---