Ծանրորդ Կարապետյանը կոտրվածք չի ստացել. Իրեն նորմալ է զգում

Ծանրորդ Կարապետյանը կոտրվածք չի ստացել. Իրեն նորմալ է զգում

PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի՝ Օլիմպիական խաղերում ելույթի ժամանակ ստացած վնասվածքը կոտրվածք չէ.արմունկը դուրս էր ընկել:

Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմտեն: Կարապետյանը ամբողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:

Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում:

Օգոստոսի 11-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։ Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։ Կարապետյանը պոկում վարժություն 2-րդ տեղն է գրավել, սակայն Օլիմպիադայում փոքր մեդալներ չեն շնորհվում, այլ միայն մեկ մեդալ՝ երկամարտի արդյունքով:

Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---