Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը

PanARMENIAN.Net - Օրերս Վենետիկում մեկնարկել է ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես է եկել որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից։

Հայաստանը Վենետիկի` արվեստի 60-րդ հոբելյանական բիենալեում ներկայանում է փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով: Տաղավարում ամփոփված են ինչպես համամարդկային, այնպես էլ հայկական միջնադարյան մշակութային ժառանգությունից վերցված հոգևոր արժեքներ պատկերող դրվագներ՝ ժամանակակից մեկնաբանությամբ։ «Արձագանք» նախագիծը կազմված է երկու հիմնական ինստալյացիաներից՝ «Արձագանք» և «Յոթ մահացու մեղքեր»:

Տաղավարի կոմիսարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Տաղավարի համակազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ)։ Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար մեծ պատիվ է, որ 2024 թվականի Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի համադրումն ու կազմակերպումը մեզ է վստահվել։ Ցուցադրությունը, որ կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ, անսպասելի ամփոփում ունի, որը ընդհանուր տաղավարը տեղափոխում է հայկական մշակութային ժառանգությունից և հայկական ինքնության սահմաններից անդին։ Մագազինո դել Սալե 3 տարածքում Վենետիկի Գեղարվեստի ակադեմիայի հետ համագործակցությամբ նման տաղավարի կազմակերպումն աննախադեպ է Հայաստանի համար։ Այս առիթով նաև ուրախ ենք, որ տաղավարի հանդիսավոր բացման արարողությունն աջակցություն ստացավ ARARAT հայկական կոնյակի կողմից», - ասել է Ազգային տաղավարի համադրող, ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

«Այս նախագիծը յոթ տարիների էմոցիաների, յոթ տարիների մտորումների և յոթ տարիների աշխատանքի արդյունք է։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին «Արձագանք» նախագծի կայացմանը Վենետիկի բիեանելի շրջանակում», - նշել է Նինա Խեմչյանը։

«Իր հիմնադրումից ի վեր Վենետիկյան բիենալեն հանդիսացել է ոչ միայն նկարիչների, արվեստի տարբեր բնագավառների, գաղափարների, այլև ժամանակների խաչմերուկ։ Այստեղ ներկայացվածը միշտ բազմիմաստ է, նորարար, երբեմն ըմբոստ և իրարամերժ, բայց միշտ ժամանակից այն կողմ, ինչն էլ բերում է անվերջ մտորումների և թողնում երկարատև հետհամ։ Նինա Խեմչյանի լայնակտավ աշխատանքը մի ճամփորդություն է, աղոթք և մարդկայինը բացահայտող երկխոսության հրավեր։ Անչափ ուրախ ենք, որ լեգենդար հայկական կոնյակը համագործակցեց մշակութային այս բացառիկ նախագծի հետ` ներկայացնելով աշխարհին հավերժականն ու նորարարականը, համամարդկայիննը ու հայկականը»,- նշել է Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։

Հայկական տաղավարի բացումն ուղեկցվել է ARARAT հայկական կոնյակով, որի շուրջ արվեստասեր հյուրերն ու մասնակիցները միմյանց հետ քննարկել և մտքեր են փոխանակել ցուցադրության վերաբերյալ, ինչպես նաև կիսվել ստացված տպավորություններով։

Photo. Asatur Yesayants
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---