Պատանի հայ շախմատիստները Պրահայում 2 ոսկե մեդալ են նվաճել

Պատանի հայ շախմատիստները Պրահայում 2 ոսկե մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Պրահայում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը. Հայաստանի ներկայացուցիչները երկու ոսկե մեդալ են նվաճել, հայտնում է Aysor.am-ը:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում չեմպիոն է հռչակվել Մամիկոն Ղարիբյանը, որը 9-ը հնարավորից վաստակել է 8 միավոր: Մինչև 18 տարեկան տղաների առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է Մանուել Պետրոսյանը, ով 9-ը հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Մինչև 8 տարեկանների մրցաշարում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը 7 միավորով կիսել է 2-7-րդ հորիզոնականները, սակայն ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավել է 7-րդ հորիզոնականը: Մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը վաստակած 7 միավորով կիսել է 3-5-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո գրավել 5-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող 16-ամյա Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները. լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հայկը հայտնվել է 5-րդ հորիզոնականում:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արսեն Դավթյանը և մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---