Նիկոլյա Սարկոզի. Ֆրանսիան պետք է դիմակայի Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը25 ապրիլի 2007 - 00:39 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նախագահ Ալեքսի Գովճյանին ծավալուն նամակ է ուղարկել` Ֆրանսիայի նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին: «Ֆրանսիան անվերապահորեն ճանաչել է հայերի ցեղասպանություը: Ճանաչել է օրենքով եւ մեր օրենքը պետք է հարգեն բոլորը: Ֆրանսիան դատապարտում է խտրականության, ատելության, բռնության ցանկացած դրսեւորում: Լիովին ընդունում եմ ձեր կամքը, որ Ֆրանսիան պետք է ընդդիմանա Թուրքիայի պետական ժխտողականությանը, անտեղի քարոզչություն, որը ճնշում է հայերին: Ֆրանսիան պետք է ոչ միայն օրենքով դատապարտի Հայոց ցեղասպանության ժխտողականությունը, այլեւ չընդունի մերժողականության ոչ մի քարոզչություն»,-ասվում է նամակում: Ապրիլի 24-ին Փարիզում, ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հաղթանակի կամարի անմար կրակի մոտ ծաղկեպսակ են դրել նախագահ Շիրակի ներկայացուցիչը եւ Ֆրանսիայում Հայաստանի դսպան Էդվարդ Նալբանդյանը: Փարիզի քաղաքապետարանում կազմակերպվել է հիշատակի հավաք` քաղաքապետ Բերտրան դը լա Նոեի մանսակցությամբ, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |