Վատիկանը հարգել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2007 - 01:03 AMT PanARMENIAN.Net - Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ այդ ողբերգության 92-րդ տարելիցի կապակցությամբ Հրռոմի հայ համայնքի եւ Պապի հայկական կոլեգիայի ներկայացուցիչները ոգեկոչման աղոթք են հղել, հաղորդում է Gazeta Wyborcza-ն: Հոգեհանգստի արարողությունը կատարվել է այն խաչքարի մոտ, որը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը նվիրաբերել է 1996թ. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդին, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Երեւան կատարած իր այցի ժամանակ 2001 թվականին Հովհաննես Պողոս Երկրորդը աղոթք է հղել առ Աստված. «Լսիր, Տեր, Հռոմի Եպիսկոպոսի ձայնը, որը ձայնակցում է իր նախորդներից մեկի` Բենեդիկտոս XV-ի աղոթքին, որը 1915 թվականին իր ձայնը բարձրացրեց ի պաշտպանություն տառապյալ եւ ոչնչացման շեմին հասած հայ ժողովրդի: XX դարը նշանավորվեց բռնության ծայրահեղ դրսեւորումներով: Հայոց ցեղասպանությունը, որով սկսվեց դարը, դարձավ հրեշավոր հանցագործությունների նախաբանը, որոնք կատարվել են ողջ հարյուրամյակի ընթացքում: Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտ է ոչ միայն հայերին, այլ նաեւ ողջ մարդկությանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |