Տոնական տրամադրություն և նվեր Կոկա-Կոլա՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ից31 օգոստոսի 2016 - 17:31 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամառն անցկացնում է Երևանի տարբեր անկյուններում կազմակերպելով տոնական միջոցառումներ և օգնելով հաղթահարել շոգը աշխարհում հայտնի զովացուցիչ ըմպելիքով: Օգոստոսի 5-ից Ընկերությունը «Կոկա-Կոլա» ըմպելիքներ է բաժանում և ներկայացումներ կազմակերպում մայրաքաղաքում: Այս ընթացքում Երևանի ամենամարդաշատ վայրերում անցորդները հնարավորություն ունեն դիտել ժամանակակից պարային կատարումներ և անվճար վայելել «Կոկա-Կոլա» զովացուցիչը՝ հարմարավետ, բարակ թիթեղյա տարաներով: Այս նոր փաթեթավորումը, որը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը վերջերս է ներկայացրել Հայաստանում, հատկապես նախատեսված է քայլելիս ընպելու համար:
«Մեծապես կարևորում ենք մեր սպառողների նախասիրություններն ու միշտ դրանք հաշվի առնում մեր ապրանքատեսականին ընդլայնելիս: 250 մլ տարողունակությամբ ավելի բարակ թիթեղյա տարան թույլ է տալիս սպառողներին գնել իրենց սիրելի ըմպելիքը ավելի հարմարավետ փաթեթավորմամբ և մատչելի գնով: Այն հատկապես հարմար է շարժման ընթացքում ըմպելու համար, ինչը կարծում ենք մեծապես կգնահատեն մեր ավելի երիտասարդ՝ ակտիվ և դինամիկ սպառողները»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան:
Ընկերությունը կշարունակի մինչև սեպտեմբերի 2-ը տոնական տրամադրություն պարգևել երևանցիներին՝ ամռան ավարտը նշելով զովացնող «Կոկա-Կոլա» ըմպելիքով: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների լիազորված միակ շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ», և «Շվեփս» ըմպելիքները:
«Կոկա-Կոլա Հելլենիկ» խումբն աշխարհում «Կոկա-Կոլա» Ընկերության արտադրանքի խոշորագույն շշալցնողներից է։ 28 երկրում գործունեություն ծավալող ընկերության 68 գործարանը սպասարկում է ավելի քան 593 մլն մարդու։ Ընկերությունը տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի կայուն զարգացման հայտնի ինդեքսում: 2015-ին այն ըմպելիքների արտադրության ոլորտում Եվրոպայում ու աշխարհում լավագույնն է ճանաչվել՝ երկու տարի շարունակ պահպանելով առաջատարի դիրքը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |